Զելենսկին մեկնել է Ստամբուլ՝ Էրդողանի հետ քննարկելու Սև ծովում անվտանգության և նավագնացության հարցերը

Դիվանագիտություն17:20 | հոկտեմբերի 31, 2026Զելենսկին մեկնել է Ստամբուլ՝ Էրդողանի հետ քննարկելու Սև ծովում անվտանգության և նավագնացության հարցերը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական պատվիրակության հետ ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար։ Օրակարգում են Ուկրաինայի անվտանգության ամրապնդումը, երկկողմ համագործակցության զարգացումը և Սև ծովում նավագնացության հարցերը։
«Առջևում կարևոր բանակցություններ կան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մենք աշխատում ենք մեր մարդկանց պաշտպանության ամրապնդման, Թուրքիայի հետ միջպետական գործընկերության խորացման և իրական դիվանագիտական հեռանկարների ուղղությամբ։ Կան Սև ծովում նավագնացությանը վերաբերող կարևոր հարցեր», — գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ։
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային», — հավելել է Զելենսկին։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
