Զարգացումը չի կարող սպասել մինչև աշխարհում խաղաղություն հաստատվի. ֆինանսների նախարարը՝ Սաուդյան Արաբիայի արքայազնին

Զարգացումը չի կարող սպասել մինչև աշխարհում խաղաղություն հաստատվի. ֆինանսների նախարարը՝ Սաուդյան Արաբիայի արքայազնին

Հայաստան17:44 | հոկտեմբերի 29, 2026Զարգացումը չի կարող սպասել մինչև աշխարհում խաղաղություն հաստատվի. ֆինանսների նախարարը՝ Սաուդյան Արաբիայի արքայազնին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Զարգացումը չի կարող սպասել մինչև աշխարհում խաղաղություն հաստատվի. ֆինանսների նախարարը՝ Սաուդյան Արաբիայի արքայազնին<!—>

]—>

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) և Արքայազն Թալալի միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել արքայազնին՝ Արքայազն Թալալի միջազգային մրցանակի (Prince Talal Prize) շրջանակում Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և համագործակցության հնարավորությունների դիտարկման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության զարգացման, նորարարական և բաց կրթական ծրագրերի խթանման, ինչպես նաև միկրոֆինանսավորման և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության հնարավորությունները։

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերն ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության բարելավման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև մարդկային կապիտալի զարգացմանը, տնտեսական ներառականության ապահովմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում կարևորվել է այն գաղափարը, որ զարգացումն ու խաղաղությունը փոխկապակցված են, իսկ մարդկանց մեջ ներդրումներն ու միջազգային համագործակցությունը կարող են նպաստել տևական խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը։

Այս համատեքստում ընդգծվել է հետևյալ ուղերձը. «Զարգացումը չի կարող սպասել, մինչև աշխարհում խաղաղություն հաստատվի: Համագործակցության և մարդկանց մեջ ներդրումներ անելու միջոցով մենք կարող ենք պայմաններ ստեղծել տևական խաղաղության համար: Մեր հանգամանքները կարող են փոխվել, սակայն մեր պատասխանատվությունը չի փոխվում»։

Տեղադրություն

ՀայաստանՍաուդյան Արաբիա

Թեմա

ՏնտեսությունԿայուն զարգացում

Անձ

Վահե Հովհաննիսյան

Աղբյուրը՝ NEWS.am