Ընտրություններ՝ առանց հաղթողի. Նեթանյահուի դաշինքը Իսրայելի խորհրդարանում 120 տեղից ստացել է 53-ը

Բենիամին Նեթանյահու20:09 | հոկտեմբերի 29, 2026Ընտրություններ՝ առանց հաղթողի. Նեթանյահուի դաշինքը Իսրայելի խորհրդարանում 120 տեղից ստացել է 53-ը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կոալիցիան խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Կնեսետում ստացել է 53 տեղ՝ չկարողանալով ապահովել մեծամասնություն։ «Յաշար» կուսակցության գլխավորած ընդդիմադիր դաշինքը ստացել է 48 մանդատ, իսկ արաբական կուսակցությունները՝ 19։ Դրա մասին են վկայում ձայների 100%-ի հաշվարկից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, որոնք ներկայացնում է JDN-ը։
Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով 27 մանդատ։ Երկրորդ տեղում է գործող վարչապետի գլխավոր մրցակից Գադի Այզենկոտի գլխավորած «Յաշար» կուսակցությունը՝ 21 տեղով։ Երրորդը նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի «Բեյախադ» կուսակցությունն է, որը ստացել է 12 մանդատ։
Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է ստանալ Կնեսետի 120 պատգամավորներից առնվազն 61-ի աջակցությունը։ Երկու հիմնական դաշինքներից ոչ մեկը դեռևս չունի բավարար թվով տեղեր, ուստի կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունների հետագա ընթացքը վճռորոշ նշանակություն կունենա։
Եթե դաշինքներից ոչ մեկը չկարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել, Իսրայելի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարան անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Այնուհետև նա կառավարության ձևավորումը կհանձնարարի այն պատգամավորին, որն իր գնահատմամբ կոալիցիա կազմելու ամենամեծ հնարավորություններն ունի։ Մեծամասնություն ապահովելու համար քաղաքական ուժերը կարող են ներգրավել փոքր կուսակցությունների կամ առանձին պատգամավորների։
Եթե կայուն կոալիցիա ձևավորելու փորձերն անհաջող լինեն, 90 օրվա ընթացքում պետք է նշանակվեն նոր ընտրություններ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
