Ընդդիմությունը փողոցում մարդկանց, կարծես, փորձում է ասել՝ մեզ չմեղադրեք էլի խաղաղության չեղարկման մեջ. Հասմիկ Հակոբյան

Ընդդիմությունը փողոցում մարդկանց, կարծես, փորձում է ասել՝ մեզ չմեղադրեք էլի խաղաղության չեղարկման մեջ. Հասմիկ Հակոբյան

Հայաստան-Ադրբեջան բանակցություններ13:28 | նոյեմբերի 17, 2026Ընդդիմությունը փողոցում մարդկանց, կարծես, փորձում է ասել՝ մեզ չմեղադրեք էլի խաղաղության չեղարկման մեջ. Հասմիկ Հակոբյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ընդդիմությունը փողոցում մարդկանց, կարծես, փորձում է ասել՝ մեզ չմեղադրեք էլի խաղաղության չեղարկման մեջ. Հասմիկ Հակոբյան<!—>

]—>

Ես այդտեղ չեմ տեսնում կոնսոլիդացիա, ես տեսնում եմ մի բան, որ ընդդիմությունը գնում է ու մարդկանց հետ փորձում է խոսել ու ասել՝ մեզ չմեղադրեք էլի խաղաղության չեղարկման մեջ, այսինքն ես արդարացումներ եմ այդտեղ տեսնում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր ուժերը համախմբվել են նոր սահմանադրության ընդունումը կանխելու օրակարգով և փողոցներում տեղեկատվական արշավ են իրականացնում։

«Բայց ես վստահ եմ, որ բովանդակային քննարկում կունենանք, որովհետև իրենք այդ սահմանադրության նախագծում տեսնելու են նաև ընդդիմության շահերը, տեսնելու են ժողովրդավարության ամրապնդում, տեսնելու են ընդդիմության հզորացում։

Խաղաղությունը արդեն իրողություն է։ Մենք խոստացել ենք խաղաղության ինստիտուցիոնալացում և ամրապնդում։ Եվ դա առանց խաղաղության պայմանագրի ստորագրման ես դժվար եմ պատկերացնում։ Դա նաև դժվար է պատկերացնում ընդդիմությունը։ Օրինակ, «Ուժեղ Հայաստանն» ասում է՝ բերեք խաղաղության պայմանագիրը, մենք հենց այսօր կողմ կքվեարկենք խաղաղության պայմանագրին»,–ասաց նա։

Հարցին՝ Հայաստանի կողմից հնչե՞լ են պայմաններ, որ եթե դա չլինի, Հայաստանը չի գնա խաղաղության, Հասմիկ Հակոբյանն ասաց. «Մենք տևական ժամանակ բանակցել ենք այդ փաստաթուղթը և «եթե»–ներով խոսելու ընթացք ունեցել ենք, որն ավարտվել է։ Մենք, իհարկե, ունեցել ենք կարմիր գծեր և ամբողջությամբ մեր պատկերացված տրամաբանության մեջ է, նաև Ադրբեջանի տրամաբանության մեջ է այն տեքստը, որը այժմ կա։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք այս տեսքով վավերացնելու։ Նաև Ադրբեջանից հնչում են տեսակետներ, որ Հայաստանը և Ադրբեջանը բանակցում են խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և ապաշրջափակման շուրջ»։

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է տեղին գնալ խաղաղության, երբ կան գերիներ բաքվում, ՔՊ–ական պատգամավվորն ասաց. «Սա էլ ենք մենք շատ երկար քննարկել։ Մեզ համար ցավալի է, որ մենք այժմ ունենք հայրենակիցներ Ադրբեջանում, տարբեր կարգավիճակներով գերիներ, պահվող անձինք։ Քաղաքական առումով մենք ենք ամենաշատը շահագրգռված, որ մեկ ժամ շուտ մեր հայրենակիցներին կարողանանք հետ բերել։ Սրա հետ կապված աշխատանքներ մշտապես է արվում։ Մենք այս հարցում անոնս չենք կարող անել, եթե անգամ փոքր հաջողություններ լինեն, մինչև վերջնական չունենանք վերադարձ, որովհետև ոչ մեկին մեր փոքր հաջողությունները չի հետաքրքրում, մարդկանց հետաքրքրում է, որ այդ մարդիկ վերադառնան»։

Թեմա

Հայաստան-Ադրբեջան բանակցություններԲաքվում պահվող հայերԸնդդիմությունԽաղաղությունՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am