Խորվաթիայում մոլեգնող հրդեհները երկրի նորագույն պատմության ամենաբարդն են․ տուժել է առնվազն 42 մարդ

Խորվաթիայում մոլեգնող հրդեհները երկրի նորագույն պատմության ամենաբարդն են․ տուժել է առնվազն 42 մարդ

Խորվաթիայի կենտրոնական ափին գտնվող Օմիշ քաղաքի շրջանում մոլեգնող անտառային հրդեհները ճանաչվել են երկրի նորագույն պատմության ամենաբարդ հրդեհները։

Խորվաթիայի HRT հեռուստառադիոընկերության ուրբաթ օրվա հաղորդմամբ՝ հրդեհների հետևանքով տուժել է առնվազն 42 մարդ, որոնցից յոթի վիճակը ծանր է։ Նրանց մոտ արձանագրվել են մարմնի մակերեսի 15-60 տոկոսի այրվածքներ։

Տուժածների թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Հունգարիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Օմիշի շրջանում վնասվածքներ են ստացել Հունգարիայի չորս քաղաքացիներ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։ Ընդհանուր առմամբ, տարհանման կենտրոններում գտնվում է Հունգարիայի 45 քաղաքացի։

Խորվաթիայի ոստիկանությունը վարորդներին հորդորել է հնարավորության դեպքում խուսափել Օմիշի շրջանում երթևեկելուց, քանի որ այնտեղ ներկայումս հրշեջ և փրկարարական տեխնիկայի ինտենսիվ տեղաշարժ է իրականացվում։

Աղբյուր՝ 24News.am