Խոր Վիրապի ճանապարհին 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավոր

Խոր Վիրապի ճանապարհին 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղում՝ դեպի Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին, 48-ամյա Լիլիթ Ա.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Աղբյուր՝ 24News.am