Վրաստանը ցանկանում է ամպարպնդել ՌԴ-ի հետ տնտեսական և հումանիտար կապերը․ Կոբախիձե

Դիվանագիտություն16:13 | նոյեմբերի 2, 2026Վրաստանը ցանկանում է ամպարպնդել ՌԴ-ի հետ տնտեսական և հումանիտար կապերը․ Կոբախիձե
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վրաստանի իշխանություններն իրենց նպատակն են համարում ՌԴ-ի հետ կապերի ամրապնդումն առևտրատնտեսական և հումանիտար հարցերում, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլին արդեն արդյունավետորեն սկսել է աշխատել այս ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր նպատակը, բնականաբար, [ՌԴ-ի հետ] կապի մեր ուղիների ամրապնդումն է։ Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի, հումանիտար հարցերի շուրջ։ Ուզում եմ ասել, որ պարոն Գիորգի Զուրաբաշվիլին արդեն շատ արդյունավետ աշխատանք է սկսել, և այս ուղղությամբ տարվող աշխատանքն կշարունակվի», — ասել է Կոբախիձեն։
Լրագրողների ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ արդյունավետ քայլեր է արդեն ձեռնարկել Զուրաբաշվիլին ՌԴ-ի հետ հարաբերություններում, Վրաստանի կառավարության ղեկավարը չի պատասխանել՝ նշելով, որ դա զուտ պետական կարևորության հարց է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Կոբախիձեն հայտարարել էր ԱԳ նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով կառավարության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Կոբախիձեն նաև հայտնել էր, որ Զուրաբաշվիլին կշարունակի զբաղեցնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ռուսաստանի հետ կապերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր էր 2025 թվականի դեկտեմբերից։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Գիորգի Կաջայան։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
