Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել

Հանցագործություն20:19 | նոյեմբերի 3, 2026Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիզամի փողոցի տներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները։ Տեղում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի տներից մեկի բնակիչ 71-ամյա Անդրանիկ Ա.-ի և իր հարևան 38-ամյա Զավեն Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ըստ արդեն դեպքի վայրում Անդրանիկ Ա.-ի հայտնածի, Զավեն Ա․-ն հարձակվել է իրենց տան վրա և հարվածել որդուն։
Անդրանիկ Ա․-ն նաև ոստիկաններին հայտնել է, որ Զավեն Ա․-ն կոտրել է իրենց տան երկաթյա դարպասները, մտել ներս, հայհոյանքներ հնչեցրել, իր, 48-ամյա որդու՝ Արման Ա․-ի հասցեին, որի ժամանակ Անդրանիկ Ա.-ն և Արման Ա.-ի կինը՝ 45-ամյա Թեհմինե Հ.-ն, տանից դուրս գալով, տեսել են, թե ինչպես է Զավեն Ա.-ն հարվածներ հասցնում իրենց ազգակիցներից մեկի գլխին, ինչից հետո սկսվել է քաշքշուկ․ տեղում Թեհմինե Ա․-ի ինքնազգացողությունը վատացել է, ու վայր է ընկել։
Բազումի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքին ականատես եղած մի քանի անձանց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ համայնքային ոստիկանները փորձել են կարգի հրավիրել Զավեն Ա.-ին, նա հարվածներ է հասցրել նաև համայնքային ոստիկան Գուրգեն Մ.-ին, համայնքային մեկ այլ ոստիկանի և ոստիկանության Բազումի բաժնի հերթապահ ծառայության վարորդին։ Զավեն Ա.-ի՝ ոտքով հարվածներ հասցնելու պատճառով համայնքային ոստիկաններից մեկը աչք-ունքային հատվածում ստացել է վնասվածք։
Զավեն Ա.-ի ինքնազգացողությունը վատացել է, մինչ կժամաներ շտապօգնության խումբը, նա մահացել է։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զավեն Ա.-ն հաշվառված է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում։
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
