Տուսկը Թրամփին խորհուրդ է տվել չչարաշահել վետոյի իրավունքը՝ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո

Դոնալդ Թրամփ18:39 | նոյեմբերի 4, 2026Տուսկը Թրամփին խորհուրդ է տվել չչարաշահել վետոյի իրավունքը՝ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցության պարտությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում և ամերիկացի առաջնորդին խորհուրդ տվել չչարաշահել վետոյի իրավունքը, հաղորդում է RMF 24-ը։
Քվեարկության նախնական արդյունքներով՝ դեմոկրատները մեծամասնություն են ստացել Կոնգրեսի երկու պալատներում։
«Ամերիկայում հաղթեց ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունն անհավանական բան է, ես սիրում եմ ժողովրդավարությունը, այն հրաշալի բան է։ Ինչպես ընտրություններից անմիջապես հետո ասաց ինքը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, դեմոկրատները լավ են աշխատել։ Այս անգամ ես լիովին համաձայն եմ նրա հետ։ Հուսով եմ՝ սա կկայունացնի իրավիճակը մեր տարածաշրջանում»,- հայտարարել է Տուսկը Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Լեհաստանի վարչապետը նշել է, որ Թրամփը շարունակում է մնալ ԱՄՆ նախագահը, և ընդգծել, որ ինքը նրա խորհրդականը չէ՝ չնայած ամերիկացի առաջնորդի հետ անձնական լավ հարաբերություններին։
«Բայց իմ խորհուրդն է՝ չչարաշահել վետոյի իրավունքը որպես կառավարման մեթոդ։ Ելնելով Լեհաստանում ունեցած իմ փորձից՝ կարող եմ ասել, որ վետոն ամենավերջին բանն է, որը կարող է օգնել արդյունավետ քաղաքականություն վարել»,- հավելել է Տուսկը։
Նա ընդգծել է նաև, որ Լեհաստանի կառավարության առաջնահերթությունները կմնան ԱՄՆ-ի հետ հնարավորինս սերտ դաշինքը, անվտանգության վրա շեշտադրմամբ առավել իրատեսական եվրոպական քաղաքականության առաջմղումը, ինչպես նաև լեհական բանակի ամրապնդումն ու վերազինումը՝ հնարավոր ագրեսիան կանխելու համար։
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն իր հերթին ենթադրել է, որ Կոնգրեսում մեծամասնությունը դեմոկրատներին անցնելուց հետո Թրամփի օրենսդրական նախաձեռնությունները կարգելափակվեն մինչև նրա նախագահական ժամկետի ավարտը։
«Ամերիկյան քաղաքականությունը որոշակի կաթվածահար վիճակում կհայտնվի»,- հայտարարել է Բաբիշը՝ հավելելով, որ Թրամփը, ըստ ամենայնի, կշարունակի գործել սեփական հայեցողությամբ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
