Թուրքիայում ոստիկանությունը գործողություն է իրականացրել «Sözcü TV» հեռուստաալիքի շենքում․ կան ձերբակալվածներ

Ձերբակալություն12:39 | նոյեմբերի 17, 2026Թուրքիայում ոստիկանությունը գործողություն է իրականացրել «Sözcü TV» հեռուստաալիքի շենքում․ կան ձերբակալվածներ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայում «Sözcü TV» հեռուստաալիքի շենքում ոստիկանական գործողություն է իրականացվել։ Հեռուստաալիքի և «Sözcü» լրատվական կայքի համար արտաքին կառավարիչ է նշանակվել։
NTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ առավոտյան ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են սկսել «Sözcü TV»-ի շենքում։ Շենքի շուրջ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Գործողության շրջանակում ձերբակալվել են ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆունդա Թունջեր Սըդալըն և նախկին գլխավոր տնօրեն Ասըմ Աքգյուլը։
«Sözcü» մեդիախմբի փաստաբան Էրսան Բարքընը հայտնել է, որ Թուրքիայի ավանդների ապահովագրման հիմնադրամը (TMSF) արտաքին կառավարիչ է նշանակել հեռուստաալիքի և sozcu.com.tr լրատվական կայքի համար։
Փաստաբանի խոսքով՝ որոշումը կապված է քրեական գործի հետ, որը նախկինում արդեն քննվել է դատարանում։
Բարքընը պնդում է, որ խուզարկություններն իրականացվում են Ստամբուլի գլխավոր դատախազության նախաձեռնությամբ՝ մի գործի շրջանակում, որով Վճռաբեկ բարձրագույն դատարանը (Յարգըթայ) նախկինում օրենքի խախտումներ չէր հայտնաբերել։
Նա ընդգծել է, որ արտաքին կառավարիչ նշանակելու մասին որոշումն այժմ տարածվում է միայն «Sözcü TV» հեռուստաալիքի և sozcu.com.tr կայքի վրա։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՁերբակալությունՔաղաքականությունՄամուլի ազատություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
