Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ»

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իշխանական աղբյուրների տվյալներով՝ այսպես կոչված անկլավների հարցը կդրվի օրակարգ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո։ Թերթի տեղեկություններով, Ալիևը նախ ցանկանում է Սահմանադրության նախաբանից հանել հղումը Անկախության հռչակագրին, ապա անցնել Հայաստանի սահմաններին։

Աղբյուրը նշում է, որ ճակատագրական է համարվում Տիգրանաշենի՝ Քյարքիի հանձնումը, ինչը կարող է կտրել Վայոց Ձորն ու Սյունիքը Հայաստանի հյուսիսից։ Այդ դեպքում, ըստ թերթի, Ալիևը կարող է մոռանալ սահմանադրական հանրաքվեին հայ ժողովրդի մասնակցության մասին։

«Հրապարակ»-ը գրում է, որ ՔՊ-ում որոշ շրջանակներ քննարկում են Արծվաշեն–Տիգրանաշեն փոխանակումը, սակայն Փաշինյանը, ըստ նույն աղբյուրի, կատեգորիկ դեմ է՝ նշելով, թե առանց հանրաքվեի չի կարող զիջել ՀՀ սուվերեն տարածք՝ Արծվաշենը։ Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Աղբյուր՝ 24News.am