Շվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg

Շվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg

Տնտեսություն13:44 | նոյեմբերի 25, 2026Շվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Շվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg<!—>

]—>

Շվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների արժեքն աճել է՝ հասնելով 8,5 մլրդ շվեյցարական ֆրանկի (10,2 մլրդ դոլար), հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նշվում է, որ, Շվեյցարիայի իշխանությունների տվյալներով, նոր ցուցանիշը 15%-ով գերազանցում է 2025 թվականի ապրիլի ցուցանիշը, երբ այն կազմում էր 7,4 մլրդ ֆրանկ։ Գործակալության տվյալներով՝ աճը պայմանավորված է ակտիվների նոր սառեցումներով, ինչպես նաև ոսկով պահվող որոշ ակտիվների արժեքի բարձրացմամբ։

Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի բանկի նկատմամբ։ Բացի ՌԴ ոսկեարժութային պահուստների սառեցումից՝ արգելքի տակ հայտնվեցին Կենտրոնական բանկի պահուստների և ակտիվների կառավարման հետ կապված բոլոր գործարքները, ինչպես նաև Կենտրոնական բանկի անունից կամ հանձնարարությամբ գործող ցանկացած իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի հետ գործարքները։

Եվրամիությունն ու G7-ի երկրները սառեցրել են ՌԴ շուրջ 300 մլրդ եվրոյի ակտիվները։

Հասանելի է

русский

Թեմա

ՏնտեսությունՊատժամիջոցներ

Տեղադրություն

ՌուսաստանՇվեյցարիա