Շախմատի Եվրոպայի առաջնության նախավերջին խաղափուլ․ հայ շախմատիստները բարձր միավորներ ունեն

Շախմատի Եվրոպայի առաջնության նախավերջին խաղափուլ․ հայ շախմատիստները բարձր միավորներ ունեն

Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ։

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, պատանիների առաջնությունում վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանն ու Վահե Սուքիասյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները։

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները:

Աղբյուր՝ 24News.am