Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ

Գեղարքունիք11:49 | նոյեմբերի 1, 2026Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր վարորդների ինքնությունը։
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
