Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am

Մուտքի արգելք16:04 | նոյեմբերի 9, 2026Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ երեկ Երևան-Մոսկվա չվերթով Մոսկվա էր մեկնել նաև Սամվել Ալեքսանյանը (Լֆիկը)։ Նույն ինքնաթիռում է եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը մեկնել էր մասնակցելու Մոսկվայում մեկնարկած՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։
Մինչ Ալեն Սիմոնյանին Մոսկվայում դիմավորել են և ուղեկցել միջոցառմանը մասնակցելու, ռուս սահմանապահները Սամվել Ալեքսանյանին շուրջ 6 ժամ պահել են օդանավակայանում, ստուգումներ անցկացրել, ապա արգելել նրա մուտքը Ռուսաստան։
Թեմա
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
