Ռուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ Reuters

Ռուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ Reuters

Տնտեսություն20:55 | նոյեմբերի 9, 2026Ռուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ Reuters
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ռուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ Reuters<!—>

]—>

Ուկրաինայի՝ նավթավերամշակման գործարաններին հասցրած հարվածներից հետո Ռուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել, հայտնում է Reuters-ը։

Վառելիքի պակաս է արձանագրվել Ռուսաստանի առնվազն վեց տարածաշրջանում։

Դրան նախորդել են վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի առնվազն ութ խոշոր նավթավերամշակման գործարանների ուղղությամբ ուկրաինական ուժերի հարվածները։

Ուկրաինան հոկտեմբերի 30-ից ի վեր կտրուկ ավելացրել է ռուսական նավթավերամշակարաններին հասցվող հարվածները։ Պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահի հայտարարած էներգետիկ հրադադարը կողմերի միջև այդպես էլ չսկսեց գործել։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՏնտեսությունՎառելիք

Տեղադրություն

Ռուսաստան

Պատմություն

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am