ՌԴ ՊՆ․ Սև ծովում հարվածներ են հասցվել ռազմական բեռներ տեղափոխող երեք նավի

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ՌԴ զինված ուժերը «Գերան» և «Գերբերա» անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև «Լանցետ» շրջափակվող զինամթերքով հարվածներ են հասցրել երեք նավի, որոնք, ըստ գերատեսչության, ներգրավված էին սպառազինության և այլ ռազմական բեռների փոխադրման մեջ։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ «Լանցետ» շրջափակվող զինամթերքով հարված է հասցվել Չեռնոմորսկ նավահանգստի արտաքին խարսխակայանում գտնվող բեռնատար նավին։

Աղբյուր՝ 24News.am