ՌԴ-ն հայտարարել է ԱԲ-ով կառավարվող դրոնների կիրառման մասին՝ ուկրաինական թիրախների դեմ

ՌԴ-ն հայտարարել է ԱԲ-ով կառավարվող դրոնների կիրառման մասին՝ ուկրաինական թիրախների դեմ

ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ կիրառում է արհեստական բանականությամբ կառավարվող դրոններ՝ զինվորական համազգեստն ու համարանիշները ճանաչելու հնարավորությամբ:

Ռուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների դեմ կիրառում են արհեստական բանականության (ԱԲ) համակարգերով հագեցած անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է «Արևմուտք» զորախմբավորման 71-րդ առանձին գնդի անօդաչու համակարգերի գումարտակի ավտոմոբիլային ստորաբաժանման հրամանատարը՝ «Բալու» մականունով։

Նրա խոսքով՝ կիրառվող դրոնները կարողանում են կողմնորոշվել ուկրաինական զինվորական համազգեստի և տրանսպորտային միջոցների համարանիշների միջոցով։

Աղբյուր՝ 24News.am