Քննարկումը եղել է ՀԿԵ կոնցենսիայի էֆեկտիվության մասին. ՏԿԵ փոխնախարարը՝ ռուսական կողմի հետ բանակցությունների մասին

Հայ-ռուսական հարաբերություններ16:51 | նոյեմբերի 17, 2026Քննարկումը եղել է ՀԿԵ կոնցենսիայի էֆեկտիվության մասին. ՏԿԵ փոխնախարարը՝ ռուսական կողմի հետ բանակցությունների մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սա առաջին մեր հանդիպումն էր մեր Ռուսաստանի գործընկերների հետ, բանակցությունները անցան շատ ընկերական և բավականին նորմալ, շատ այսպես երկու ոտքը հողի վրա, գործնական, կոնկրետ ուղղությունների մասին, կոնկրետ հատվածների մասին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպման ավարտից հետո «Ազատության» հետ զրույցում նշեց ՏԿԵ փոխնախարար Դավիթ Իվանյանը։
«Հիմնական օրակարգի թեմաները վարչապետի կողմից սահմանված հարցերն էր մեր կոնսեսիայի էֆեկտիվության մասին, և իհարկե այն ուղղությունների մասին, որոնք ուզում ենք զարգացնել»,–ասաց նա, որ քննարկվող թեմաներից մեկն էլ եղել է երկաթուղու հատվածները վերականգնելու հարցը։
Հարցին՝ ռուսական կողմը հակվա՞ծ են մասնակցելու այդ աշխատանքներին, փոխնախարարը պատասխանեց. «Տեսեք, սա առաջին հանդիպում է, իհարկե, շատ տեխնիկական մանրամասներին դեռ կանդրադառնանք, բայց ընդհանուր առմամբ նորմալ, տեղ տեղին քննարկում է տեղի ունենում:
Վարչապետի կողմից սահմանված հարցերի շուրջ էր քննարկումը: Այս պահին քննարկում եղել է կոնցենսիայի էֆեկտիվության մասին և հետագա զարգացման մասին»։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ փաստարկներ է բերում ռուսական կողմը, պնդում են, որ ռուսական կոնցեսիան էֆեկտի՞վ է, Իվանյանը պատասխանեց. «Դեռ մենք չենք եկել այդ էտապին, որ կարողանանք պատասխանել այդ հարցին, սա առաջին մեր հանդիպումն էր, դրա համար մանրամասները հավելյալ կտեղեկացնեմ»։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, որի նպատակն է լուծումներ գտնել հայկական երկաթուղու գործունեությանն առնչվող հարցերին։
Հայկական կողմից այն գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին:
Նշենք, որ այս ՀԿԵ–ի խնդիրը ծագել է այս տարվա սկզբին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական ընկերության կողմից երկաթուղիների կառավարումը «Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։ Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։
Պատմություն
Հայ-ռուսական հարաբերություններ
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
