Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպումից հետո Լուկաշենկոյին հրավիրել է իր տուն՝ ընթրիքի

Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպումից հետո Լուկաշենկոյին հրավիրել է իր տուն՝ ընթրիքի

Ալեքսանդր Լուկաշենկո23:38 | նոյեմբերի 10, 2026Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպումից հետո Լուկաշենկոյին հրավիրել է իր տուն՝ ընթրիքի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպումից հետո Լուկաշենկոյին հրավիրել է իր տուն՝ ընթրիքի<!—>

]—>

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մերձմոսկվայում գտնվող Նովո Օգարյովո նստավայրում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական հանդիպումից հետո նրան հրավիրել է իր տուն՝ ընթրիքի, հայտնում է РИА Новости-ն։

«Եթե ոչ մի տեղ չեք շտապում, այս կարճ զրույցից հետո կցանկանայի ձեզ հրավիրել այստեղ՝ իմ տուն, ընթրիքի»,- դիմել է Պուտինը բելառուս գործընկերոջը։

Լուկաշենկոն նոյեմբերի 10-ին ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին։ Գագաթնաժողովից առաջ առաջնորդները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, անվտանգության հարցերն ու Ուկրաինայի հետ կապված մարդասիրական փոխանակումները։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին ուկրաինական ուղղությամբ մարդասիրական փոխանակումների կազմակերպմանն աջակցելու համար։ Ռուսաստանի նախագահը նաև նշել է երկու երկրների ապրանքաշրջանառության բարձր մակարդակն ու տնտեսական գործընկերության դրական դինամիկան։

Հասանելի է

русский

Անձ

Ալեքսանդր ԼուկաշենկոՎլադիմիր Պուտին

Տեղադրություն

ՄոսկվաՌուսաստան

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am