Պուտինն ու Սի Ծինփինը կարող են դառնալ Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի հյուրերը․ Թրամփ

Պուտինն ու Սի Ծինփինը կարող են դառնալ Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի հյուրերը․ Թրամփ

Դոնալդ Թրամփ11:19 | նոյեմբերի 5, 2026Պուտինն ու Սի Ծինփինը կարող են դառնալ Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի հյուրերը․ Թրամփ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պուտինն ու Սի Ծինփինը կարող են դառնալ Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի հյուրերը․ Թրամփ<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող են լինել Սպիտակ տան տարածքում կառուցվող նոր պարահանդեսային դահլիճի հյուրերի թվում։

«Սա ամենաամուր շենքն է։ Ասում են, որ կառուցվածքային առումով այն ամենաամուրն է։ Այն հատուկ այնպես է նախագծվել, որ ապահովի նախագահի անվտանգությունը. նա կկարողանա ընդունել Չինաստանի, Ռուսաստանի կամ ցանկացած այլ երկրի առաջնորդների, նույնիսկ եթե ճաշկերույթին 2 հազար կամ 2,5 հազար հյուր լինի, նրանք բոլորը լիովին անվտանգ կլինեն», — ասել է նա։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ նախագիծը մշակելիս հատուկ ուշադրություն է դարձվել ուժեղացված պաշտպանական կառույցներին և կողային պատերի զրահապատ ապակեպատմանը՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու և միաժամանակ թափանցիկությունը պահպանելու համար։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ ԹրամփՎլադիմիր ՊուտինՍի Ծինփին

Թեմա

Քաղաքականություն

Տեղադրություն

Սպիտակ տուն

Աղբյուրը՝ NEWS.am