Փրկարարները հեռացրել են ընկած ծառերը՝ վերականգնելով երթևեկությունը

Փրկարարները հեռացրել են ընկած ծառերը՝ վերականգնելով երթևեկությունը

Օգոստոսի 5-ին՝ ժամը 20։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում ծառը կողաշրջվել է ավտոմեքենայի վրա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից և բացել հետիոտնային ճանապարհը։

Աղբյուր՝ 24News.am