Փոխոստիկանապետն ասեց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

Փոխոստիկանապետն ասեց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

Հայաստան14:56 | նոյեմբերի 12, 2026Փոխոստիկանապետն ասեց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Փոխոստիկանապետն ասեց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ<!—>

]—>

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով այսօր՝ նոյեմբերի 12–ի դատական նիստում հարցաքննվել են մեղադրյալները։

Մասնավորապես, մեղադրյալ Գևորգ Հարությունյանն ասաց, որ գործով մյուս մեղադրյալ Նարեկ Օհանյանի հետ նորմալ շփվել է, բայց առանձնահատուկ մտերություն չի ունեցել։ Նա հայտնեց, որ ճանաչել է Մհեր Ախտոյանին, բայց շատ մտերիմ չի եղել։

«Ես Վալոդյա Գրիգորյանին անձամբ չեմ ճանաչել, ճանաչել եմ որպես համագյուղացի, ընտրություններից հետո՝ որպես համայնքապետ։ Ընդհանրապես, ոչ առնչություն ենք ունեցել, ոչ շփվել ենք։ Ընդհանրապես չեմ հանդիպել Վալոդյա Գրիգորյանին»,- ասաց Գ.Հարությունյանը։

Գևորգ Հարությունյանը նաև սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ. «Ոստիկանության շենքում Վարդան Վարդանյանը, չեմ հիշում այդ ժամանակ ինչ պաշտոն ուներ, եթե չեմ սխալվում, փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ դուրս եկեք սենյակից: Մոտեցավ, ասաց՝ արի նստենք խոսենք, ասա, թե ինչ կապ ունես այս ամենի հետ։ Ես էլ ասացի, որ կապ չունեմ, ինչ պետք է ասեմ: Ասեց, եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ այս ամեն ինչը դու ես արել:

Ասացի, ընտանիքս ի՞նչ կապ ունի, ասաց՝ տես, եթե չես ասում, որ դու ես արել, ձեր տան դիմաց անվտանգություն չեմ դնի, Վալոդյա Գրիգորյանի կողմի մարդիկ էլ ջղայնացած, կատաղած վիճակում են, կիմանան, որ դու սրա հետ կապ ունես կամ դու ես արել, տես, ընտանիքիդ վնաս չտան:

Մեկ էլ ասեցին՝ եթե իրենք էլ ոչ մի բան չանեն, անվտանգությունը տան մոտ չեն դնի, քույր ունես փոքր, մայր ունես, մեծ տարիքով տատ ու պապ ունես, տես, նայիր՝ մենք մի վնաս չտանք: Ու էդպես, վերցրեցի իմ վրա»,–ասաց նա։

Գևորգ Հարությունյանը նշեց, որ իրեն իբրև ասել են, որ ինքնախոստովանությունից հետո, եթե անգամ դատապարտվի, ապա կօգնեն և վաղաժամկետ ազատ կարձակվի. «Նստեցինք մեքենան, գնացինք դեպի Մերձավան, Վարդան Վարդանյանն էլ կողքս նստած էր, գնացինք դաշտերը, հենց այն տեղը, որտեղ ես զենքը տարել, ցույց եմ տվել:

Երբ արդեն պետք է հետ գնայինք Վաղարշապատի ոստիկանություն, ճանապարհին ասում եմ, որ հիմա ես այս ամեն ինչը անում եմ, վերցնում եմ իմ վրա, իմ վերջն ի՞նչ է լինելու։ Ասաց՝ դու վատը մի մտածի, էս ընթացքում մինչև դատարան մտնելը, սպանողին կգտնենք, քեզ բաց կթողնենք: Ասաց՝ ինքնախոստովանական ցուցմունք կգրես, քեզ եթե դատեն էլ, 10-ից 12 տարի կտան, եթե չկարողանանք գտնել այդ բանը անողին, քեզ կօգնենք, վաղաժամկետով էլ շուտ դուրս կգաս»,- ասաց մեղադրյալը։

Հիշեցնենք, որ Գևորգ Հարությունյանն ավելի վաղ կայացած դատական նիստում խոստովանել էր, որ ինքն է սպանությունն իրականացրել՝ նկարագրելով սպանության ընթացքը. «Տան մոտի թփերի հետևում պախկվել եմ, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս են եկել, վազել եմ դեպի իրենց ու կրակել եմ։ Սաղ ես եմ արել․․․»։

Մեղադրական եզրակացության համաձայն. «Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Օհանյանի կողմից հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակությամբ, վրեժի շարժառիթով դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի առնվազն 28 փամփուշտներով, որից Վալոդյա Գրիգորյանին, Արծրուն Գալստյանին և Կարեն Աբրահամյանին վրեժի շրժառիթով կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ սպանելով Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և փորձել է սպանել Արծրուն Գալստյանին:

Հիշեցնենք, որ 2025թ․ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։


Տեղադրություն

ՀայաստանՄերձավան

Թեմա

Դատական նիստՀանցագործությունՍպանություն

Աղբյուրը՝ NEWS.am