Month: Հուլիսի 2025

Շոյգուն ասել է, որ եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր գերեզմшնը

Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև կապերը վերականգնելու հեռանկարներ կան, քանի որ ԵՄ ղեկավարությունը երկար չի կարողանա լռեցնել իր քաղաքացիների ձայները։...

Ժամանակն է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով. Պապոյան

Միայն երեկ ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ...

Գեղարքունիքի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Այս մասին հայտնում են  հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200,000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝  համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման,...

Գեղարքունիքում «Լադա»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել թփերի մեջ․ կա տուժած

Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Մ14 ավտոճանապարհի 25 կմ...

Իշխանությունը փորձում է միջանցքի թեմայի էությունը խեղաթյուրել` ներկայացնելով, որ ընդդիմախոսների խնդիրն այն է, որ միջանցքը ոչ թե ՌԴ-ն, այլ, օրինակ, ԱՄՆ-ն է վերահսկելու. Տիգրան Աբրահամյան

Երբ միջանցքային տրամաբանության հարցը մտավ արտաքին քաղաքական օրակարգ, 3-4 ուղիներ էին քննարկվում:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ...

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 18-ի լիագումար նիստի ընթացքում բանաձև ընդունեց ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային...

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը պահանջում է համակարգային մոտեցում. ՄԻՊ

Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը։...

Երևանյան խճուղում բախվել են հեծանիվը, «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։20-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 145 հասցեի...