Month: April 2025

Ադրբեջանն ավելին է, քան шգրեսnրը. Եվրախորհրդարանի պատգամավոր

«Ադրբեջանն ավելին է քան ագրեսորը, նրա զոհը արցախցին էր, 1915-ի ցեղասպանությունը շարունակվում է: Այս մասին Ազատության հրապարակում արցախցիների հետ ունեցած հանդիպումից...

Ջո Բայդենն ԱՄՆ պատմության վատագույն նախագահն է․ Թրամփ

Քնկոտ Ջո Բայդենը՝ Միացյալ Նահանգների ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԱՀԸ, միլիոնավոր ու միլիոնավոր հանցագործների, որոնցից շատերը մարդասպաններ, թմրանյութ վաճառողներ և ամբողջ աշխարհի...

Երևանում 29-ամյա տղամարդը կեղծ թղթադրամներ է տվել հյուրանոցի տնօրենին

Ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում...

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության...

Քանի միլիոն դրամի է դուրս գրել Երևանի քաղաքապետարանը թքած-կպցրած եզրաքարերի համար. Արթուր Չախոյան (տեսանյութ)

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Աջափնյակ վարչական շրջանում կատարված անորակ շինաշխատանքների փաստմամբ։ «Դեռ 2023 թվականին տեսանյութ էի...

Սիրիական հատուկ ծառայությունները կանխել են հեղաշրջման փորձ

Սիրիական հատուկ ծառայությունները կանխել են հեղաշրջման փորձը, որը նախապատրաստում էին նախկին սիրիական բանակի սպաները. այս մասին գրում է kommersant.ru-ն: «Այս սպառնալիքն...

«Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Ա․Մ․-ին։...

Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան, այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության դեսպան Ղասեմ Ջալալին։ «Շարունակելով...

Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել ամենաբարդ իրավիճակների, որոնցից միշտ դուրս է եկել առավել կոփված, առավել պրոֆեսիոնալ ու առավել պատասխանատու․ Արամ Հովհաննիսյանի ուղերձը

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ հովհաննիսյանն ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ, որում ասվում է․ «Սիրելի՛ ոստիկաններ, շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Լինելով պետականության հիմնասյուներից մեկը՝ Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության: Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել ամենաբարդ իրավիճակների, որոնցից միշտ դուրս է եկել առավել կոփված, առավել պրոֆեսիոնալ ու առավել պատասխանատու: Ոստիկանության հարյուրավոր ծառայողներ նաև իրենց անձնազոհությամբ են հավաստել Հայրենիքի, պետության հանդեպ հավատարմությունն ու պատրաստակամությունը: Ժամանակի հրամայականին ընդառաջ՝ վերջին տարիներին Ոստիկանությունը պատվով անցավ և շարունակում է անցնել արմատական բարեփոխումների ճանապարհ, որի նպատակը արհեստավարժ Ոստիկանություն ունենալն է: Մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին ու մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։ Հենց այդ առաջնահերթություններն են Ոստիկանության հենասյունային չորս ուղղությունների՝ Քրեական ոստիկանության, Պարեկային ծառայության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի հիմքում։ Սիրելի՛ ոստիկաններ, ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզ: Յուրաքանչյուրիդ ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը: Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում նաև մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։ Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ: Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին: Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին»:

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի նախագահը Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը: Երևանում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի...