ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

Երևանյան ավտոբուսում աղմկահարույց դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվում են միջոցառումներ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ

Հանրային տրանսպորտում տղամարդ ուղևորի կողմից կին ուղևորների նկատմամբ ենթադրյալ անպարկեշտ գործողություններ կատարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ-ից տեղեկացնում են,...

Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային...

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ձերբակալվեց Հայաստանում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ...

Մհեր Գրիգորյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները...

Երևանի բնակչուհին ահազանգում է, որ իր հարազատների գերեզմшններն անшրգվել են

Այսօր՝ հուլիսի 18-ին, Shamshyan.com է զանգահարել Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ Սիրանուշ Նահապետյանը, ով իր և իր ընտանիքի անունից իրենց զայրույթն էր հայտնում...

Արևշատ համայնքում 4 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ոստիկանությունը վաղ առավոտյան Արևշատ համայնքի բնակիչների է ձերբակալել: Այս մասին Tert.am-ին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում...

Ամեն մարդ իր տեղում, իր գործը պետք է կատարի. Ավինյանը՝ Վեհափառին հեռացնելու խմբին իր միանալու մասին

Կեղծավորության և այսպես ասած, արհեստականության մեջ ապրելը շատ սխալ է, որոշ դեպքերում որոշ ճշմարտություններ պետք է բարձրաձայնվեն և այդ ճշմարտությունների...

Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ

Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 53-ամյա մի կին...

4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ. սուվերեն չպետության և հայերի գնչուացման. Վահե Հովհաննիսյան

4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ. 1.     Սուվերեն Չպետության 2.     Հայերի գնչուացման Սա հստակ քաղաքական ծրագիր է,...

Գեղարքունիքի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Այս մասին հայտնում են  հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200,000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝  համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: