Փաշինյանը Շենգավիթ վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, Սահմանադրությանը և այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։
