«Անհամբեր սպասում ենք համագործակցության խորացմանը». ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Քուվեյթի Պետության Ազգային և Ազատագրման օրվա առթիվ

4936804_1.thumb

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Ազգային օրվա և Ազատագրման օրվա առթիվ։

 

«Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ենք հղում բարեկամ Քուվեյթի Պետությանը՝ Ազգային օրվա և Ազատագրման օրվա կապակցությամբ։

 

Մենք անհամբեր սպասում ենք մեր ժողովուրդների միջև պատմական փոխգործակցության, աշխարհագրական հարևանության և փոխադարձ հարգանքի ամուր հիմքի վրա կառուցված համագործակցության խորացմանը»,-ասված է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։