Նոր մանրամասներ Կանդազի ձերբակալությունից
Իրավապահները խուզարկել են Ավանեսյանի բնակարանը, սակայն գործի քննությանն առնչվող որևէ իր կամ ապացույց չեն հայտնաբերել-Norlur.am
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ներկայացրել է տեղեկություններ Արթուր Ավանեսյանի ձերբակալության գործընթացի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ իրավապահները խուզարկել են Ավանեսյանի բնակարանը, սակայն գործի քննությանն առնչվող որևէ իր կամ ապացույց չեն հայտնաբերել։
Հովսեփյանը նաև նշել է, որ Ավանեսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և ներկայում ունի մեղադրյալի կարգավիճակ։

