Զգուշացում հարևան երկրներին. զսպվածությունն ավարտվել է․ ԻՀՊԿ

0
img_3207-1

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված տարածաշրջանի երկրներին։ Հայտարարությունը հրապարակել է IRNA գործակալությունը։ 

«Տարածաշրջանում ԱՄՆ գործընկերները պետք է իմանան. մինչ օրս զգալի զսպվածություն ենք ցուցաբերել բարիդրացիական հարաբերությունների նկատառումներից ելնելով։ Հաշվի ենք առել որոշակի սահմանափակումներ՝ պատասխան գործողությունների թիրախներ ընտրելիս, սակայն, այսուհետ բոլոր այդ սահմանափակումները վերացվում են։

Մենք գործողություններ կձեռնարկենք ԱՄՆ-ի և դաշնակիցների ենթակառուցվածքների դեմ այնպես, որ ԱՄՆ-ն և նրա գործընկերները տարիներ շարունակ զրկվեն նավթից և գազից»,- ասվում է հայտարարությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով