Հասցեներում, որտեղ նախատեսվում էր 17 ժամյա ջրամակատարարում, ժամերի ավելացում կլինի, «Վեոլիա ջուր»-ը գրաֆիկ փոխելուց առաջ Ջրային կոմիտեի հետ չի համաձայնեցրել. կոմիտեի նախագահ
«Վեոլիա ջուր»-ը գրաֆիկ փոխելու որոշում կայացնելուց առաջ Ջրային կոմիտեի հետ չի համաձայնեցրել: Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ՝ մենք կունենանք ժամերի ավելացում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:
«Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ՝ հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է, Վեոլիան չի խաբում, նախապես ասել է, որ ամառվա ամիսներին 24 ժամյա ջրամատակարարում չի կարող ապահովել: Մենք ունենալու ենք ջրանջատումներ, պարզապես հարցը հետևյալն է՝ ինչպիսին պետք է լինի ջրանջատումների տևողությունը»,- նշել է նա:
Ղալամքարյանը շեշտեց, որ նույն ժամանակացույցը՝ 3 փողոցների տարբերությամբ, հրապարակվել է նաև անցյալ տարվա նոյեմբերին, ու այսպիսի աղմուկ չի առաջացել: Ըստ նրա՝ նախընտրական շրջանն է պատճառը, որ նման թեմաները ոմանց կողմից օգտագործվում են:
«Մեր խնդիրը Վեոլիայի հետ այն է, որ կարելի է ժամանակացույցը լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածեր, ժամերի ու ռեժիմների փոփոխություններ լինի: 2 շաբաթվա ընթացքում կարգավորումներով լինելու են որոշակի փոփոխություններ, լինելու են որոշակի ռեժիմային փոփոխություններ:
Հաշվի առնելով խնդրի զգայունությունը՝ Կառավարությունը փորձում է օգնել Վեոլիային՝ ավելի լավ ռեժիմներով ջրամակատակարարում ունենալ, Կառավարությունը իր կողմից երեկ վերահաստատել է, որ նպատակային գումարներ է ուղղելու ու քայլեր է ձեռնարկելու, որպեսզի լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան»,- նշել է նա:
