«Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է. Ազիզ Ալեքբերլի

1695667614638428392-1200x630-1772096852113-770x_

«Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Դա մեր հայրենակիցների «պատմական իրավունքն» է ։ Այսօր «ազատագրված ինքնիշխան տարածքներում»  իրականացվում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։

Խոջալուն (Իվանյան) բարեկարգվում է։ Ղարաբաղում վերածնվում են «հայերի կողմից ավերված գյուղերը» , և մեր տեղահանվածները 30 տարվա բաժանումից հետո վերադառնում են իրենց հարազատ հողերը։ «Արևմտյան Ադրբեջանում» մեր տներն ու հողերն են, և փախստականները նույնպես կվերադառնան իրենց բնօրրաններ։ Մենք դրանում վստահ ենք»,- ընդգծել է Ազիզ Ալեքբերլին։