Քաղաքական տեսանկյունից շատ ավելի շահեկան է, եթե Իսրայելն առաջինը հшրվածի Իրանին. Politico

screenshot-2026-02-26-111756-1772090287610-770x_

Նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելը հարվածի Իրանին նախքան Միացյալ Նահանգների կողմից երկրի վրա հարձակում սկսելը, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ընթացիկ քննարկումներին ծանոթ երկու անձանց:

Թրամփի վարչակազմի այս պաշտոնյաները մասնավոր զրույցներում պնդում են, որ իսրայելական հարձակումը կդրդի Իրանին պատասխան գործողությունների, ինչը կօգնի ամերիկացի ընտրողների շրջանում աջակցություն հավաքել ԱՄՆ-ի հարվածի համար:

«Վարչակազմում և դրա շուրջ կարծիք կա, որ քաղաքականապես շատ ավելի լավ կլինի, եթե իսրայելցիները գնան առաջինը և միայնակ, իսկ իրանցիները պատասխան հարված հասցնեն մեզ՝ տալով ավելի շատ հիմքեր գործողություններ ձեռնարկելու համար», – ասել է քննարկումներին ծանոթ անձանցից մեկը:

Անկախ Իսրայելի կողմից առաջինը գործելու ցանկությունից, ամենահավանական սցենարը կարող է լինել ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունը, ասել են աղբյուրները:

Ի պատասխան մեկնաբանության հարցմանը՝ Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին ասել է. «Լրատվամիջոցները կարող են շարունակել ենթադրություններ անել նախագահի մտադրությունների վերաբերյալ որքան ուզում են, բայց միայն նախագահ Թրամփը գիտի, թե ինչ կարող է անել կամ չանել»:

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություններից: