Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը

1750372202-kurdistan24-1772093609285-770x_

Իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է Ժնևում, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ, մեկնարկել է երկու պատվիրակությունների ներկայությամբ Ժնևում` Օմանի դեսպանատանը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը: