ՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

12a3026-1768659092192-770x_

ՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ, 700,000 և ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության, կրթության ու գիտության ֆինանսավորումն է ավելացել: Այս մասին սոցիալական ցանցերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2025 թվականի Կառավարության գործունեության արդյունքների մասին զեկույցին:

«2025 թվականը՝ ՀՀ անկախությունից ի վեր, առաջին օրացույցային տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել:

2025 թվականը՝ անկախությունից ի վեր, առաջին տարին է, երբ ՀՀ-ից Հայաստանի քաղաքացիների արտագաղթը վերափոխվել է ներգաղթով: Արձանագրվել է բարձր տնտեսական աճ, 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները՝ 2017-ի համեմատ, ավելացել են 135 տոկոսով»,- նշել է նա: