Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

13a8681-1772080971184-770x_

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեհաստան կատարած պաշտոնական այցի նպատակներին և ակնկալիքներին՝ ընդգծելով Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության առաջնահերթությունները՝ խոսելով խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։

Վարչապետը նաև անդրադարձել է «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը՝ ներկայացնելով հիմնական սկզբունքները։

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան- Լեհաստան համագործակցության հեռանկարներին և այլ արդիական թեմաների։