Թրամփը և Զելենսկին քննարկել են Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների հանդիպումը, ինչպես նաև եռակողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների հանդիպումը, որը նախատեսված է հինգշաբթի օրը Ժնևում, ինչպես նաև մարտի սկզբին կայանալիք եռակողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
