«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը Ուկրաինայում արգելափակվում է նույն անձանց կողմից, ովքեր կազմակերպել են «Հյուսիսային հոսք» գազատարների վրա ահшբեկչական հшրձակումը․ Սիյարտո
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիյարտոն հայտարարել է, որ «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումը ներկայումս Ուկրաինայում արգելափակվում է նույն անձանց կողմից, ովքեր կազմակերպել են 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարների վրա ահաբեկչական հարձակումը։
Սիյարտոն ամոթալի է համարել, որ ԵՄ-ում դեռևս չի ավարտվել «Հյուսիսային հոսքի» դիվերսիայի հետաքննությունը, որը պետական ահաբեկչության ակտ էր։
Նա նշել է, որ որոշ եվրոպական առաջնորդներ ոչ միայն աչք են փակում դրա վրա, այլև «հանցագործներին հերոսներ են անվանում»։
