Պուտինի, Թրամփի և Զելենսկու համար իմաստ ունի եռակողմ ձևաչափով անձամբ հանդիպել միայն համաձայնագրերի վերջնական մշակման համար․ Պեսկով

photo-5258016199650514662-y-1772038213159-770x_

Պուտինի, Թրամփի և Զելենսկու անձնական հանդիպումը եռակողմ ձևաչափով նպատակահարմար է միայն ձեռք բերված պայմանավորվածությունների վերջնական ամրագրման համար։ Այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Զելենսկու՝ Մոսկվա գալու առաջարկը մնում է ուժի մեջ։

«Պուտինը միշտ պահում է իր խոսքը», – ընդգծել է Պեսկովը։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին