Պապիկյանը Լարիջանիի հետ հանդիպմանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
Գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով այցով գտնվում է Իրանում։
Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
