Մենք պատրաստ ենք այցելել համալսարաններ և անմիջականորեն շփվել ուսանող-ցուցարարների հետ․ Փեզեշքիան

photo-5255795078788226529-y-1772028458029-770x_

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է իր պատրաստակամությունը խոսելու ուսանող-ցուցարարների հետ։

«Մենք պատրաստ ենք արձագանքել համալսարանական բողոքի ցույցերի ժամանակ բարձրացված ուսանողների պահանջներին։ Բողոքի ցույցերը հասարակական կյանքի դինամիզմի նշան են, և մենք պատրաստ ենք այցելել համալսարաններ և անմիջականորեն շփվել ուսանողների հետ։ Մեր պարտականությունն է լսել ցուցարարներին և միջոցներ ձեռնարկել նրանց հարցերն ու խնդիրները լուծելու համար», – նշել է նա։

Ըստ նրա՝ կառավարության անդամները պետք է ներկա լինեն համալսարաններում և խթանեն երկխոսության մթնոլորտը։