Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի դրամարկղից հափշտակվել է ավելի քան մոտ 141 հազար դոլար
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի դրամարկղից հափշտակվել է ավելի քան մոտ 141 հազար դոլար, հայտնում է Gazeta Wyborcza-ն, հղում անելով Վարշավայի շրջանային դատախազությանը։
«Արդեն հարցաքննվում են առաջին վկաները, պարզվում է վնասի ստույգ չափը և տուժածների թիվը»,- հրատարակությունը մեջբերում է դատախազ Պյոտր Սկիբայի խոսքերը։
Հրատարակությունը չի բացահայտում հանցագործության մանրամասները՝ վկայակոչելով քննչական գաղտնիքը։ Ըստ պարբերականի տվյալների՝ գործին կարող են առնչություն ունենալ նախագահի աշխատակազմի մի քանի աշխատակիցներ։
