Սուրեն Պապիկյանը Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը

641528605-1522625042566198-1416278108936744422-n-1771949925394-770x_

Այսօր հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին գրել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին եմ փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Քննարկել ենք Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ընդգծել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ»։