15-ամյա Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

641609214-1301748078645208-4657729487910911060-n-1771951443403-770x_

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2010 թվականին ծնված Մերի Գասպարյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Փետրվարի 24-ին ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որ 15-ամյա աղջիկը փետրվարի 23-ին Գյումրու Անատառավան թաղամասի տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։