ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը հասանելի է, բայց միայն այն դեպքում, եթե առաջնահերթությունը տրվի դիվանագիտությանը․ Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը հասանելի է։
«Նախորդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա՝ Իրանը Ժնևում կվերսկսի բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ հնարավորինս շուտ արդար և հավասար համաձայնագրի հասնելու վճռականությամբ։
Մեր հիմնարար համոզմունքները պարզ են. Իրանը երբեք ոչ մի պարագայում միջուկային զենք չի մշակի. մենք՝ իրանցիներս, երբեք չենք հրաժարվի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների առավելությունները մեր ժողովրդի օգտին օգտագործելու մեր իրավունքից։
Մենք պատմական հնարավորություն ունենք աննախադեպ համաձայնագրի հասնելու, որը հաշվի է առնում փոխադարձ շահերը և ծառայում մեր ընդհանուր շահերին։ Համաձայնագիրը հասանելի է, բայց միայն այն դեպքում, եթե առաջնահերթությունը տրվի դիվանագիտությանը։
Մենք ապացուցել ենք, որ ոչնչի առաջ կանգ չենք առնի՝ մեր ինքնիշխանությունը քաջաբար պաշտպանելու համար։ Նույն քաջությունը կցուցաբերենք բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ կձգտենք ցանկացած տարաձայնության խաղաղ լուծմանը»,-ասել է նա։
