Մյասնիկյան պողոտայում բшխվել են «Կամազ»-ը և «BMW»-ն․ կա վիրшվոր
Փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 43/10 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Արսեն Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Շանթ Զ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «BMW»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Կամազ»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։
