Եթե ԱՄՆ-ն ցանկանում է պшտերազմը դադարեցնել մինչև հուլիսի 4-ը, ես կարող եմ միայն աջակցել դրան․ Զելենսկի
Եթե ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմը դադարեցնել մինչև հուլիսի 4-ը, ես կարող եմ միայն աջակցել դրան, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինձ համար սա նոր տեղեկատվություն է, չնայած տեղեկատվությունը շատ արագ է փոխվում այս օրերին», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ ԱՄԷ-ում և Շվեյցարիայում բանակցությունների ժամանակ ամերիկացիները հայտարարել են, որ ցանկանում են պատերազմը հնարավորինս արագ դադարեցնել։ Նրա խոսքով՝ Ուկրաինան միշտ աջակցել է այս «արագընթաց» մոտեցմանը։
«Բայց այնտեղ խոսք չկա այն մասին, որ արագընթաց գործընթացը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք մեր որոշ տարածքներից», – ասել է նա։
