Երեկ Կոտայքի մարզում վրшերթի ենթարկված 20-ամյա տղան մшհացել է

screenshot-2026-02-22-123250-1771870036048-770x_

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ փետրվարի 22-ին, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Մ․-ն վարելով «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակը բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Հրայր Ի․-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Եղիազար Հ․-ին, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ փետրվարի 23-ին, «Երևան բժշկագիտական կենտրոն»-ից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հրայր Ի․-ին գիտակցության չգալով մահացել է։