Մենք չկարողացանք համաձայնության գալ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, բայց աշխատանքը շարունակվում է․ Կայա Կալլաս

l-0x0wh-786x458z-1-1755624160919-770x-1762282307709-770x-1771862371731-770x_

Ցավոք, մենք չկարողացանք համաձայնության գալ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, բայց աշխատանքը շարունակվում է, հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտնել էր, որ Հունգարիան արգելափակել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը՝ Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման կասեցման պատճառով։