Ռուբիոն հետաձգել է Իսրայել կատարելիք իր այցը, որի ընթացքում նախատեսում էր Նեթանյահուի հետ քննարկել Իրանին հնարավոր հարվшծները

photo-5253999589184967145-y-1771860125627-770x_

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է հետաձգել Իսրայել կատարելիք իր այցը, որի ընթացքում նա նախատեսում է Նեթանյահուի հետ քննարկել Իրանին հնարավոր հարվածները, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրին։

«Պետքարտուղար Ռուբիոն դեռևս պլանավորում է Իսրայել կատարելիք իր այցը, սակայն ժամանակացույցը կարող է փոփոխվել», – նշել է աղբյուրը։

Նախկինում նախատեսվում էր, որ ԱՄՆ պետքարտուղարը շաբաթ օրը կհանդիպի Իսրայելի վարչապետի հետ։ Սակայն, ըստ իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների, նրա ժամանումը երկիր սպասվում է մարտի 2-ին։